ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Հ1-ի աշխատակից Լևոն Սարդարյանը բացահայտ սուտ է խոսում». Դանիել Իոաննիսյան
10:40, 15.10.2019 | mamul.am
4917 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1-ի աշխատակից Լևոն Սարդարյանը բացահայտ սուտ է խոսում:

Ես չեմ պատմի, թե ինչպես էի Մաշտոցի զինկոմիսարիատին սովորեցնում աշխատել օրենքով: Չեմ ասի, թե ինչպես էի բացատրում, որ զինգրքույք տալու համար որևէ փող չունեմ տալու (կասեմ, որ այդ զինկոմում զինգրքույկի դիմաց կաշառք ուզելու համար դեռ նախորդ իշխանության ժամանակ էր գործ հարուցվել):

Բնականաբար, ես հիմա չեմ պատմելու, թե այս կամ այն շրջանում ինչ եմ արել Հայաստանի ռազմական պաշտպանվածության բարձրացման համար:

Այոʹ, ես բանակից ազատված եմ ողնաշարի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով: Այոʹ, ինչպես արական սեռի այլ քաղաքացու, ինձ ևս անձնագրային գործողության համար զինվորական գրքույկ է պետք, որն օրենքով ինձ հասնում է: Քանի որ զինծառայության համար պիտանի չեմ, ուրեմն, բնականաբար, նաև համապատասխան զինգրքույկ էր ինձ հասնում: Այոʹ, ի տարբերություն այլ քաղաքացիների, զինգրքույկս պահանջում էի առանց կաշառքի և անգամ առանց 200 դրամ «լավության»:

Ավելին, ինձ հայտնի չի, թե 2014-ին այդ ի՞նչ սահմանային սրացում է հորինել Հ1-ի լրագրողը: Տավուշում (և ոչ միայն) սրացումը եղավ 2015-ի օգոստոս-սեպտեմբերին: Իսկ զինկոմիսարիատում ես եղել եմ (և գրքույկս ստացել եմ) 2014-ի ապրիլին, երբ որևէ սահմանային սրացում չկար:

Ասեմ ավելին, ՀՀ Սահմանադրության 14-րդ հորդվածի համաձայն զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերասհկողության տակ և պատերազմի ժամանակ դրանց գերագույն հրամանատարը ևս չի ծառայել բանակում, ու այոʹ, եթե պետք լինի, կտա հրամաններ, որոնց արդյունքում կարող են լինեն մարդկային զոհեր:

Արա Շիրինյան, ժամանակն է, որ Հանրային հեռուստատեսությունը սեփական աշխատակիցների կարգապահական կանոններ ունենա, որ հարկատուներից փող ստացող անձինք չվարկաբեկեն Հ1-ը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր