Նեպալի և Չինաստանի իշխանությունները պայմանավորվել են Էվերեստ լեռան վրա համատեղ վերահաշվարկ իրականացնել, գրում է Times of India պարբերականը։ Էվերեստ լեռն աշխարհում ամենաբարձրն է (8848 մ) և գտնվում է երկու պետությունների սահմանին: Ըստ պարբերականի՝ այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել հոկտեմբերի 12-13-ը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Նեպալ կատարած այցի ընթացքում: Նոր չափման անհրաժեշտությունը ծագել է գիտնականների այն ենթադրությունների հիման վրա, որ լեռան բարձրությունը կարող է նվազած լինի 2015-ին Նեպալում ուժեղ երկրաշարժից հետո: |