«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անունից շնորհակալություն եմ հայտնում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ժամանակին «ԵԼՔ»-ի ելքերն ու մուտքերը փակելու համար, որպեսզի դա այսօր ծառայի նաև Հայկ Մարությանին։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն ստացավ բացասական եզրակացություն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի քմահաճույքով, որովհետև վերջինս չուզեց․ -Ավագանու խմբակցություններին վերադարձնել տեղական հանրաքվե նախաձեռնելու առաջարկի իրավունքը Ասեմ, որ 2017 թվականին այս փաթեթը Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը նախապատրաստում էր, որպեսզի ԱԺ ԵԼՔ խմբակցությունը՝ ղեկավար Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ դնի շրջանառության մեջ։ Սա դեռն քննարկվելու է ԱԺ հերթական նիստին, որպեսզի մտնի օրակարգ և քննարկվի։ Նախագծին և հիմնավորումներին ծանոթացեք այստեղ»: |