ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Այսօրվա քաղաքականությունը շարունակությունն է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության». Վ. Բալասանյան
15:45, 15.10.2019 | mamul.am
4740 | 2

«ՀՀ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը շարունակությունն է Լևոն Տեր- Պետրոսյանի քաղաքականության, որը հետևյալն էր՝ «լավ չենք ապրելու մինչև Ղարաբաղը չհանձնենք»: Տեր-Պետրոսյանի ծրագիրն էր՝ ԼՂ-ին տալ լայն ինքնավարություն՝ ստատուս Ադրբեջանի կազմում և հիմա Նիկոլ Փաշինյանը ևս վարում է այդպիսի քաղաքականություն»,- Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ հայտարարեց Վիտալի Բալասանյանը՝ պարզաբանելով, թե ինչու է այդ կարծիքին. «Երբ Քարվաճառը, Շուշին, Լաչինի միջանցքն ազատագրել էինք, Ադրբեջանն ամբողջ ուժը Ադղամում էր կենտրոնացրել: Ամեն 5 րոպեն մեկ արկեր էին պայթում Ստեփանակերտի վրա, խնդիր էինք դրել լռեցնել կրակակետերը: Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ գնաց մեր որոշմանը, մինչդեռ ԼՂՀ ռազմաքաղաքական իշխանության որոշումը մեկն էր՝ ազատագրել Աղդամի տարածքը: Եվ մենք սկսեցինք օպերացիան ու ազատագրեցինք Աղդամը: Մեկ շաբաթ անց համարյա ամեն օր ՀՀ իշխանությունը հորդորում էր րոպե առաջ լքել Աղդամի տարածքը, բայց մենք չկատարեցինք այդ հրամանը: Մեկ շաբաթ անց Աղդամում հայտնվեցին ՀՀ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը ու ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը: Երկուսն էլ կենդանի են, կարող եք հարցում անել: Նրանց ասածը հետևյալն էր՝ ՀՀ քաղաքական իշխանությունը որոշում է կայացրել, որպեսզի դուք լքեք Աղդամի տարածքը: Ես տվեցի կտրուկ պատասխան՝ սա պատմաիրավական առումով մեր սեփականությունն է, պարզապես խորհրդային տարիներին համակարգային փոփոխություն է եղել՝ այդ տարածքները կցել են Ադրբեջանին... Ու հիմա ՀՀ այսօրվա իշխանությունների՝ ԼՂ հարցով քաղաքականությունը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության շարունակությունն է»,- ասաց Բալասանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր