ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հիասթափված եմ». դատարանը մերժեց Մ. Գրիգորյանի փաստաբանի՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
16:00, 15.10.2019 | mamul.am
2699 | 0

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպանների միջնորդությունը:

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եզակի դեպք է, երբ բոլորը՝ սկսած բժշկական հաստատություններից, բարձրաձայնում են, որ Մանվել Գրիգորյանի մոտ հիվանդությունների սրացում է արձանագրվել, այնինչ դատական համակարգը աչք է փակում. «Այսօր մենք ունեք հետևյալ պատկերը՝ անօրինական կալանք և խոշտանգման փաստ: Առողջական ծանր վիճակով անձը գտնվում է կալանքի տակ. դա մեկ անգամ փաստում է, թե ում կողմից է դա արվում...հետևությունները, հետո, իհարկե, կարվեն. բայց պետությունը, կառավարությունն ուղղակի պոզիտիվ պարտավորություն ունեն դրա դեմն առնելու»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս գործի շրջանակում հիասթափված է արդարադատությունից:

Նշենք, որ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հերթական միջնորդության համար հիմք էր հանդիսացել հոկտեմբերի 10–ին «Նաիրի» ԲԿ–ում հրավիրված բժշկական կոնսիլիումը, որով ըստ պաշտպանի հիմնավորվել է, որ Գրիգորյանի մոտ 4-5 նոր հիվանդություններ են հայտնաբերվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր