ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Թուրքիայի 3 նախարար՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների թիրախում
17:25, 15.10.2019 | mamul.am
3182 | 0

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ֆինանսների ու արտգործնախարարությանը լիազորել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի որոշ պաշտոնյաների ու կառույցների դեմ, տեղեկցանում Ermenihaber-ը:

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվել է, որ երկրի ֆինանսների ու արտաքին գործերի նախարարությունների համատեղ որոշմամբ Սիրիայի անվտանգությանը, կայունությանը կամ տարածքային ամբողջականությանը սպառնացող որոշ ներկա և նախկին թուրք պետական պաշտոնյաների՝ ԱՄՆ-ում գտնվող գույքերի վրա կարող է արգելք սահմանվել:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Սիրիայում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են սահմանվել:

Հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների ցանկում են հայտնվել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը: Բացի նշյալ անձանցից պատժամիջոցների թիրախում է հայտնվել ևս 2 գերատեսչություն՝ Թուրքիայի պաշտպանության ու էներգետիկայի նախարարությունները:

Համապատասխան ցուցակում հայտնված մարդկանց ու կառույցների՝ ԱՄՆ-ում ունեցած գույքի վրա կալանք կդրվի, իսկ նշյալ մարդիկ կամ կառույցները չեն կարողանա ԱՄՆ-ի հետ որևէ գործարք կատարել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր