ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Դատարանը որոշեց հայցս բավարարել ընդդեմ կայքի և իր խմբագրի». Մեսրոպ Պապիկյան
22:35, 15.10.2019 | mamul.am
3368 | 0

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են՝ ստի կյանքը 40 օր է, բայց ինձ առնչվող դեպքում այն տևեց 10 ամիս։
Այսօր դատարանը որոշեց հայցս բավարարել ընդդեմ politik.am կայքի և իր խմբագրի։ Պարտավորեցրեց հերքել իր իսկ տարածած սուտ տեղեկատվությունը առ այն, իբր ես կապ ունեմ քրեածին հեղինակությունների հետ, և ֆինանսավորում եմ ստացել վերջինների կողմից (Հիշեցման կարգով ասեմ` վերը նշած օնլայն հարթակը ձմռան ամիսներին տեղեկատվություն էր տարածել, որ ինձ ընտրություններում ֆինանսավորել է ածականավոր քրեական հեղինակությունը)։
Կարևոր եմ համարում նշել, որ անկախ մամուլը և ազատ խոսքը ժողովրդավարության կարևորագույն արժեքներից են, բայց ազատ խոսքը չի նշանակում ապատեղեկատվության տարածում։
Բացի հերքումից, կայքի խմբագրից դատարանը բռնագանձելու է 250.000 դրամ` հօգուտ ինձ, որը ես՝ ինչպես հիշում եք խոստացել էի փոխանցել ԵՊՀ-ի` ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներից մեկի վարձի վճարը:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել փաստաբան Էդգար Հակոբյանին` պրոֆեսիոնալություն ցուցաբերելու համար։

Հ.Գ. Վճիռը կարող եք տեսնել քոմենթում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր