ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սիրիահայերը մերժել են Հայաստանում վերաբնակվելու առաջարկը. «Ժամանակ»
09:10, 16.10.2019 | mamul.am
4790 | 0

«Ժամանակ»-ը գրում է. «Սիրիայի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ քրդերի վերահսկողության տակ գտնվող Ղամշլիի շրջանում այս պահին էլ, տարբեր հաշվարկներով, շարունակում են ապրել 3800-4000 հայեր, որոնք հրաժարվում են տեղափոխվել Հալեպ:

Ըստ մեր աղբյուրի՝ նրանց առաջարկ է եղել վերաբնակվել Հայաստանում, սակայն նրանք մերժել են նաև այս առաջարկը՝ հայտնելով, թե իրենք տեղյակ են, որ Հայաստանում կյանքի պայմաններն ավելի լավը չեն:

Հայերով բնակեցված թաղամասերը դեռևս ռմբակոծության չեն ենթարկվել, թեև հրետանակոծության ձայները լավ լսելի են»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր