Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբի ղեկավար Ռամի Աբդուլահմանը հայտարարել է, որ քրդական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Սարի Քանի քաղաքում: Նրանց հաջողվել է նաև վերադարձնել Թել Խալաֆը և շարժվել դեպի արևմուտք: Ընթացել են թեժ մարտեր, սակայն քրդերին հաջողվել է մուտք գործել Սարի Քանի, որտեղ և տեղակայված են եղել թուրքական ռազմական խմբավորումները: |