ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
Հրդեհ` Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում
20:35, 16.10.2019 | mamul.am
3101 | 0

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 10:44-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 16:50-ին:

Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ և ջերմահարվել 80 եղևնի:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջանի Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր