ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Բալասանյանի վերջին ակտիվացման գործում մեծ դերակատարում ունի նաև Սերժ Սարգսյանը». Ժիրայր Սեֆիլյան
22:05, 16.10.2019 | mamul.am
4696 | 1

«Պարզ է, որ Վիտալի Բալասանյանը չի խոսում միայն իր անունից, նա ինչ-որ շրջանակների խոսնակի դերում է»,-Factor TV-ի եթերում ասել է «Սասնա Ծռեր» շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով` Բալասանյանի հայտարարություններում կան նաև, Սեֆիլյանի բնորոշմամբ, «ներկլանային ինտրիգներ». «Բալասանյանի վերջին ակտիվացման գործում մեծ դերակատարում ունի նաև Սերժ Սարգսյանը։ Ենթադրում եմ՝ նա հասկանում է, որ իր մեկուսացումը հասարակությունից մոտեցել է, և փորձում է իրավիճակը սրելով, պղտոր ջրում ձուկ որսալով՝ իր անձնական խնդիրները լուծել։ Մենք ականատես ենք, որ եթե Սերժը պարբերաբար չայցելի Ստեփանակերտ, այնտեղի հանցավոր ռեժիմի պարագլուխները միավորվելու հնարավորություն էլ չեն ունենա»,- ընդգծել է Ժիրայր Սեֆիլյանը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

«Բալասանյանի վերջին ակտիվացման գործում մեծ դերակատարում ունի նաև Սերժ Սարգսյանը». Ժիրայր Սեֆիլյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր