ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հերթական նորարարությունը՝ առողջապահությունում». Արսեն Թորոսյան
23:50, 18.10.2019 | mamul.am
9450 | 0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական նորարարությունը՝ առողջապահությունում։

Երևանի Նոր Նորք համայնքում հոկտեմբերի 15-ից իրականացվող փորձարարական ծրագրի շրջանակներում շտապօգնության կայանից Սուրբ գրիգոր Լուսավորիչ ԲԿ պոլիկլինիկա ուղղորդվել է թվով 5 չորրորդ մակարդակի համարվող կանչ (ոչ շտապ): Կանչերը սպասարկվել են պոլիկլինիկայի բժշկի և բուժքրոջ կողմից՝ մարդատար մեքենայի միջոցով։

Բոլոր դեպքերում կանչ տվողները եղել են քրոնիկ հիվանդություններով քաղաքացիներ, որոնք ստացել են սիմպտոմատիկ բուժում: Հաջորդ առավոտյան արդեն իրենց պոլիկլինիկական կցագրված բժիշկի կողմից կատարվել է ակտիվ այց` երեկոյան հերթապահ բժիշկի տրված տեղեկատվության հիման վրա:

Շտապօգնության դիսպետչերների կողմից դասակարգումը և ուղղորդումը եղել են ճիշտ: Սպասարկվողների կողմից շտապօգնության բժիշկի փոխարեն պոլիկլինիկական բժիշկի այցը միայն դրական է ընդունվել:

Այս ծրագրով մենք բեռնաթափում ենք շտապօգնությունը, որպեսզի այն հասցնի կատարել միայն իրապես շտապ և անհետաձգելի կանչերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր