Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.46, EUR 526.02, RUB 7.42, GBP 613.63
+8 °C, +1 °C ... +12 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Թուրինի կենտրոնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված շենք է այրվում
14:30, 21.10.2019

Թուրինի կենտրոնում գտնվող Cavallerizza Reale պատմական շենքը սկսվել է այրվել երկուշաբթի առավոտյան, տեղեկացնում է TASS գործակալությունը՝ հղում կատարելով իտալական ANSA կայքին։ Հրդեհը շինության տանիքում սկսվել է առավոտյան 8-ին, այնուհետև տարածվել։

Cavallerizza Reale համալիրը կառուցվել է XVII դարում, երբ Թուրինը հանդիսանում էր Սավոյան դքսության վարչական մայրաքաղաքը: Այն համարվում է բարոկկո ոճի ճարտարապետության նմուշներից մեկը և ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության համաշխարհային ժառանգության ցանկում: Տեղում աշխատում է վեց հրշեջ ջոկատ։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր