ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Վրաստանն ապուշ վիճակում է հայտնվել». Ստեփան Դանիելյան
19:45, 21.10.2019 | mamul.am
7815 | 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանն ապուշ վիճակում է հայտնվել։

Վրացիները երկու երազանք ունեն՝ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ ու անդամագրվել ԵՄ-ին։

Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ն ներկայացված է Թուրքիայի միջոցով, սակայն աննախադեպ գործընթաց է գնում, ՆԱՏՕ-ն սանկցիաների տակ է դրել Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներին և հրաժարվում է զենք վաճառել։ Ավելին՝ արդեն պաշտոնական մակարդակներում հնչում են կոչեր Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից։ Արդյունքում՝ Վրաստանը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հետ, ՆԱՏՕ-ի հովանու ներքո զորավարժություններ ու միասնական ծրագրեր անելով, ըստ էության, հայտնվում է հականատոյական կոալիցիայում, համենայն դեպս, դա գնալով ավելի հավանական է դառնում։

Վրաստանի ազգային երազանքն է ԵՄ մտնելը, սակայն հերիք չի, որ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, Եվրոպայում գտնվող երկրներին ԵՄ մտնելու գործընթացը դադարեցվել է՝ Մակեդոնիա (Հյուսիսային), Ալբանիա և այլն։

Փաստորեն՝ ազգային երկու երազանքներն էլ լուրջ խնդիրների առաջ են հայտնվել ու այդքան զոհողությունները կարող է ջուրն ընկնել։

Կոլխիդայի Ծռերը անհասկանալի աշխարքաղաքական վիճակում են հայտնվել, երբ ընդհանրապես պարզ չի, թե աշխարհը ուր է գլորվում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր