Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.03, EUR 530.47, RUB 7.50, GBP 627.41
0 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Սերժ Սարգսյանն այս իշխանությանը հարվածում է ՍԴ-ով և Ստեփանակերտով»․ ԱԽ քարտուղար
22:45, 21.10.2019

«Երևի երկու տեղ է մնացել, որտեղով Սերժ Սարգսյանը փորձում է ներկայիս իշխանությանը հարվածներ հասցնել. մեկը Սահմանադրական դատարանն է, իսկ մյուսը՝ Ստեփանակերտը»,-այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող իրադարձություններին` Գրիգորյանն ասել է. «Երբ մենք 2015 թվականին ասում էինք, որ Սահմանադրությունը փոխվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության համար, այս նույն դեմքով, որով Հրայր Թովմասյանը հարցազրույց է տալիս որոշ հեռուստաընկերությունների, նույն դեմքով մեզ համոզում էր, որ դա վերարտադրության համար չէ, այլ Սահմանադրությունը փոխվում է միայն երկիրը ժողովրդավարացնելու համար: Բայց հետագայում փորձը ցույց տվեց, որ դա վերարտադրության համար է, և իր մասնաբաժինը ունենալու համար սահմանադրական փոփոխություն է: Եվ ամբողջ այս գործընթացը դրա դեմ է, երբ որ Սահմանադրական դատարանը որոշակի չափով իրենց դուքյանն են դարձրել: Եվ այս առումով խնդիր կա այս հարցը լուծելու: Բնականաբար պետք է ասեն «քաղաքական հետապնդում»: Ուրիշ բան չեն ասելու: Որոշներին էլ քաղբանտարկյալ են հայտարարելու: Ասենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերը կերել են ու իրենց հայտարարել քաղբանտարկյալ»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

«Սերժ Սարգսյանն այս իշխանությանը հարվածում է ՍԴ-ով և Ստեփանակերտով»․ ԱԽ քարտուղար
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր