Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.57, EUR 526.28, RUB 7.48, GBP 614.78
+2 °C, -1 °C ... +8 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հող հանձնելու վերաբերյալ հաստատակամ դիրքորոշման վրա են եղել և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը». Արա Պապյան
23:25, 21.10.2019

«Նիկոլ Փաշինյանը հաստատ դավաճանական դիրքորոշում չունի, որովհետև վերջին պաշտոնական տեսակետը, որ արտահայտվել է, մարտի սկզբին նույն Ստեփանակերտում էր, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց 3 սկզբունքների և 6 տարրերի հստակեցման անհրաժեշտության մասին»,-այսօր Factor TV-ի եթերում ասել է «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ վերջինները ներառված են Մադրիդյան սկզբունքների մեջ. «Այսինքն՝ փաստաթուղթ, որը բանակցությունների հիմք է 2007 թվականի նոյեմբերից՝ Քոչարյանից սկսած՝ ներառյալ Սերժ Սարգսյանի պաշտոնավարության ամբողջ շրջանը: Եվ եթե դիրքորոշումը դավաճանական է, հողեր հանձնելու է, ուրեմն առաջին հերթին պիտի ասվեր այն ժամանակ, երբ այդ փաստաթուղթն ընդունվեց որպես հիմք: Գոնե առ այսօր Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ այդ փաստաթղթի հիման վրա է լուծվելու հակամարտությունը, պիտի հստակեցվի: Հիմա դա անորոշ դիվանագիտական, խուսափողական դիրքորոշում է. մերժում չի նախկին փաստաթղթի, բայց, միևնույն ժամանակ, հաստատում չի: Իսկ հող հանձնելու վերաբերյալ հաստատակամ դիրքորոշման վրա են եղել և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը»,-ընդգծել է Պապյանը:

Նա նաև նշել է, որ Վիտալի Բալասանյանը ճիշտ կաներ Փաշինյանին քննադատելուց առաջ քննադատեր նախորդ երկու նախագահներին:

Առավել մանրմասն՝ տեսանյութում:

«Հող հանձնելու վերաբերյալ հաստատակամ դիրքորոշման վրա են եղել և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը». Արա Պապյան
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր