Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.57, EUR 526.28, RUB 7.48, GBP 614.78
+2 °C, -1 °C ... +8 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մեր բնագավառը խորքային բարեփոխման կարիք ունի». Սարհատ Պետրոսյան
00:40, 22.10.2019

Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհակալ եմ գոտեպնդող ու ջերմ խոսքերի համար։ Ինչ խոսք, դրանք շատ ոգևորիչ և պարտավորեցնող են. հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ արդարացնել։

Տեղեկացնում եմ, որ նախապես ծրագրված արձակուրդս եմ վերցնում վաղվանից, որից հետո կփորձեմ հնարավորինս ամբողջական պատասխանել այս օրերին հնչած հարցադրումներին ու «ջախջախիչ քննադատությանը»։

Մինչ այդ, բոլորին ուղղակի խորհուրդ կտամ հապշտապ եզրահանգումներ չանել ու որոշումներ չընդունել, քանի որ մեր բնագավառը խորքային բարեփոխման կարիք ունի և վերադարձ անցյալին դա մեղմ ասած կլինի չմտածված քայլ։ Եվ, ինչպես նշել էի իմ նախորդ հայտարարությունում, 2018-ի ձեռքբերումները մենք ամեն գնով պետք է պաշտպանենք անհայրենիք բախտախնդիրներից, որոնք՝ օգտվելով հետհեղափոխական շրջանին հատուկ վայրիվերումներից, դրանք վարկաբեկելու կամ իրենց անձնական բարեկեցության համար օգտագործելու փորձեր կանեն»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր