Խորհրդարանը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի առաջարկած նախագիծը: Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բժշկական ապահովագրության կամավոր ներդրման խրախուսման հնարավորությունն իշխող խմբակցությունը մերժեց ընդգրկել Ազգային Ժողովի 3-րդ նստաշրջանի օրակարգում՝ սահմանափակելով նախագծի համընդհանուր քննարկումն ԱԺ նիստերի դահլիճում: Նախագծով առաջարկվում էր՝ եկամտային հարկից նվազեցման հնարավորություն տալ վարձու աշխատողներին, ովքեր ապահովագրություն կիրականացնեին, ապա իրենց եկամտային հարկից այդ գումարը հետ կստանային։ |