Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.57, EUR 526.28, RUB 7.48, GBP 614.78
+5 °C, -1 °C ... +8 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, սակայն քաղաքը մաքրել են մերսման սրահներից». Սերգեյ Բագրատյան
11:40, 23.10.2019

Խորհրդարանը հոկտեմբերի 23-ի նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Հովհաննես Հովհաննիսյանի օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և ընդլայնել սահմանափակման ենթակա օբյեկտների ցանկը: Դրանցում ընդգրկվել են մերսման սրահները, կարաոկեները, դիսկոտեկները, հեստապարային ակումբները, շոգեբաղնիքները, սաունաները: Նախագծով առաջարկվում է արգելել մերսման սրահների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի, ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:

Նախագծի համահեղինակ Ս. Բարգրատյանը նշեց, որ նախագիծն ուղղված է մատաղ սերնդին արատավոր երևույթներից հեռու պահելուն:

«Զարմանալի բան եմ ասում՝ բայց օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, սակայն քաղաքը մաքրել են մերսման սրահներից»,-նշեց նա: Այդ համատեքստում Բագրատյանն իրավասու կառույցների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տնտեսվարողներն օրենքի ընդունումից հետո մանիպուլյացիաներ չանեն:

«Օրինակ, Մաշտոցի պողոտայի մեսրման սրահի վրա գրել են՝ հոսթել»,- նկատեց նա:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր