ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Հարցում. կո՞ղմ եք արդյոք երթևեկության խախտումները նկարելու և ոստիկանությանը փոխանցելու նախագծին
21:05, 24.10.2019 | mamul.am
14266 | 0

ԱԺ-ն հոկտեմբերի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը: Որոշ պատգամավորների կողմից այն «գործ տվողի նախագիծ» որակումը ստացավ: Դրանով սահմանվում է, որ ցանկացած քաղաքացի կարող է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը տեսանկարահանել և բջջային հավելվածով ուղարկել իրավապահ մարմիններին:

Ավելի ուշ կառավարությունը կսահմանի նաև առավելագույն չափը, որով միևնույն քաղաքացուն հնարավորություն կտրվի միևնույն անձի նկատմամբ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն:

Հարցման նպատակն է պարզել՝ կո՞ղմ են արդյոք քաղաքացիները երթևեկության խախտումները նկարելու և ոստիկանությանն օնլայն փոխանցելու նախագծին:

Տեղեկացնում ենք, որ հարցումն անանուն է և կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր