ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Շուրջ 230 միլիոն դրամի գրավ՝ Գագիկ Խաչատրյանի համար
16:40, 23.10.2019 | mamul.am
2600 | 0

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունն ավարտվել է. դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ կեսօրին։ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ գրավի միջնորդություն են ներկայացրել: Ինչ վերաբերում է գրավի չափին, պաշտպանն ասաց, թե քանի որ մեղադրանքի ծավալում ներգրավված է եղել մոտ 230 մլն դրամի չափով վնաս, իրենք ասել են, որ այդ չափով պատրաստ են գրավ վճարել դատարանի դեպոզիտ հաշվին. «Գրավը պարտադիր չէ, որ կոնկրետ անձը վճարի, կան անձինք, ովքեր պատրաստակամ են այդ վճարումը կատարել: Իրավասու չեմ պատասխանել՝ ովքեր են նրանք»,- ասել է պաշտպանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը մեկ ամսով երկարաձգեց Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր