ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Բաքուն պատերազմի է պատրաստվում, իսկ Երևանում խաղաղություն են մուրում». Անդրանիկ Թևանյան
23:55, 23.10.2019 | mamul.am
5108 | 2

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտպանյալի անհամարժեքությունը.
Ալիևը պատրաստվում է գրավել Արցախն ու Հայաստանը, իսկ Փաշինյանը պատրաստվում է գրավել Սահմանադրական դատարանն ու դրանից հետո նաև ամբողջ դատական համակարգը։

Պաշտոնական Բաքուն պատերազմի է պատրաստվում, իսկ Երևանում խաղաղություն են մուրում՝ «հակամարտության կարգավորումը պետք է բավարարի նաև Ադրբեջանին» բանաձևի շրջանակներում։

Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու Արցախի հարցերը, իսկ պաշտպանյալը, կամա թե ակամա, ամեն ինչ անում է հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու համար, որպեսզի լուծի ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր