ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Երևանում Հելոուինի տոնի մասնակցայնությունը վկայում է մի բանի մասին». Հրանուշ Խառատյան
10:10, 01.11.2019 | mamul.am
6979 | 1

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանում Հելոուինի տոնի մասնակցայնությունն ակնհայտորեն վկայում է մի բանի մասին՝ մեր հասարակությունը կարիք ունի կարգին Բարեկենդան կառնավալի: Զանգվածային, խելահեղ, ուրախ, անմիջական, մասնակցային, բուռն, զվարճալի և իմաստուն կառնավալի: Ի թիվս այլոց` նաև այն պատճառով, որ Հայոց աշխարհում մոռացվել է տոնահանդեսի մշակույթը: Որքան տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում շատանում են տոների անունները, այնքան նվազում է տոնահանդեսի մշակույթը: Որովհետև «հաստատվում է», որ տոնը համերգն է ու հրավառությունը, իսկ տոնահանդեսի մշակույթը՝ թամաշան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր