ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ես վիրավորված չեմ վրացիներից». Արմինե Հարությունյան
17:40, 03.11.2019 | mamul.am
85590 | 3

Արդեն հայտնել էինք, որ Mercedes Benz Fashion Week 2019-ի շրջանակում Delmod նորաձևության բուտիկի ցուցադրությանը մասնակցել է հայ նորահայտ մոդել Արմինե Հարությունյանը:

Սեպտեմբերին Gucci-ի ցուցադրությանը հայ մոդելի մասնակցությունը մեծ քննարկումների առարկա դարձավ սոցիալական ցանցերում:

23-ամյա Արմինեն «Sova News»-ին տված հարցազրույցում նշել է, որ սկզբից շատ է մտահոգվել, թե ինչ քննարկումներ կլինեն համացանցում այս անգամ. «Ինձ համար դժվար էր հաղթահարել այդ ամենը: Ես չէի սպասում նման ուշադրության: Ես լացել եմ երկու օր»,- խոստովանել է Արմինեն:

Հարցին, թե վիրավորվա՞ծ է վրացիներից, Արմինեն պատասխանել է. «Ոչ, ես շատ անգամ եմ ասել, որ սիրում եմ Վրաստանը: Այստեղ ես շատ ընկերներ ունեմ: Բոլորն ունեն իրենց կարծիքը, որը կարող են բարձրաձայնել»:

Նա նշել է, որ ինչ-որ մի շրջանում նա որոշել է այլ կերպ մտածել. «Դադարեցի կարդալ համացանցում տարածված մեկնաբանություններն իմ հասցեին և շարունակեցի ապրել իմ սովորական կյանքով: Բացի այդ, ինձ շատ օգնեց իմ ընկերների և հարազատների աջակցությունը»,- ընգծել է մոդելը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր