ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Ամերիկահայ մարզիկը հաղթել է՝ ռինգ դուրս գալով «Արցախ»-ի հնչյունների ներքո
21:55, 03.11.2019 | mamul.am
14651 | 0

Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր գարդեն» մարզահամալիրում երեկ կայացել է UFC 244 խառը մարտարվեստների 500-րդ հոբելյանական մրցաշարը, որին ներկա է եղեղլ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինչպես նշում է Rusarminfo-ն, մրցաշարի հիմնական մրցումներին նախորդող նախնական մարտերում ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանն իր երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել UFC-ում՝ նոկաուտի ենթարկելով Բրեդ Թավարեսին:

Մարտի ռինգ հայ մարզիկը դուրս է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո՝ ուսերին կրելով երկկողմանի դրոշ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի խորհդանիշերով:

Ամերիկահայ մարզիկը հաղթել է՝ ռինգ դուրս գալով «Արցախ»-ի հնչյունների ներքո
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր