ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
ԱՄՆ-ն սկսել է Կլիմայի փարիզյան համաձայնագրից իր մասնակցության դադարեցման պաշտոնական գործընթացը
22:10, 05.11.2019 | mamul.am
7171 | 0

Երկուշաբթի օրն ԱՄՆ-ը գործարկել է Կլիմայի փարիզյան համաձայնագրին իր մասնակցության դադարեցման պաշտոնական գործընթացը, որը կավարտվի մեկ տարի հետո: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2017-ի հունիսի 1-ին հայտարարեց համաձայնագրից դուրս գալու որոշման մասին, քանի որ այս համաձայնագիրը ոչ թափանցիկ տնտեսական պարտավորություններ է դրել ամերիկացի աշխատողների, բիզնեսի և հարկատուների վրա: Միացյալ Նահանգները նվազեցրել է արտանետումների բոլոր տեսակները: Արդյունքները ցույց են տալիս, որ 1970-ից մինչև 2018-ը վնասակար արտանետումները նվազել են 74%-ով, իսկ ջերմոցային գազերի արտանետումները 2005-ից 2017 ընկած ժամանակահատվածում նվազել են 13%-ով»,- նշել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր