Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն պետական դավաճանության ու փողերի հափշտակման մասով քրեական գործ է հարուցել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի ու նրա երկու տեղակալների դեմ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Украинские новости» գործակալությունը: Քրեական գործը հարուցվել է Հակակոռուպցիոն դատարանի հոկտեմբերի 18-ի վճռով: Ավելի վաղ Կիևի քաղաքային խորհրդի պատգամավորները Կլիչկոյին կասկածել են Շուլյավսկու կամրջի վերակառուցման ընթացքում լիազորությունները չարաշահելու և փողերի հափշտակման մեջ: |