ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը և Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչմանը. Bloomberg
19:20, 06.11.2019 | mamul.am
10981 | 1

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը և Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչմանը՝ համարելով, որ այս երկու փաստաթղթերը կարող են էլ ավելի վատթարացնել ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցի հետ հարաբերությունները, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնատար անձի: «Վարչակազմը մտավախություն ունի, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով Ներկայացուցիչների պալատում նախորդ շաբաթ ընդունված պատժամիջոցները կկապեն ԱՄՆ-ի ձեռքերը»,-հայտարարել է պաշտոնյան, ով չի ցանկացել հայտնել իր անունը: Նա նաև չի ցանկացել հայտնել, թե նախագահ Թրամփը մտադիր է վետո սահմանել օրինագծի նկատմամբ, թե ոչ:
Անանուն պաշտոնյայի խոսքով՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը և Սիրիայում թուրքական գործողությունների դատապարտումը կարող է հանգեցնել այնպիսի օրենսդրության ընդունմանը, որը կդիտարկվի որպես պատժիչ, այլ ոչ թե հիմնարար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր