ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
WhatsApp-ում փոփոխվել են գաղտնիության կարգավորումները
15:25, 07.11.2019 | mamul.am
7428 | 0

WhatsApp-ի մեսենջերում թարմացվել են գաղտնիության կարգավորումները՝ խմբերի համար: Այս մասին հաղորդել է ընկերության բլոգը:
Օգտատերերն այժմ ավելի մեծ վերահսկողություն կունենան խմբային հրավերների ժամանակ: Այսպիսով, նոր մասնակցին խմբին ավելացնել հնարավոր չի լինի առանց նրա համաձայնության: Այս գործառույթն ակտիվացնելու համար messenger-ի պարամետրերի բաժնում օգտատերերը պետք է անցնեն Account > Privacy > Groups բաժիններով, որտեղ կարող են ընտրել խմբերի ավելացման մի քանի տարբերակներից մեկը` արդյոք մի մարդ կարող է Ձեզ ավելացնել խմբում կամ կարող են ավելացնել Ձեր կոնտակտներում առկա մարդիկ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր