ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մանրամասներ՝ Գյումրի-Բավրա ճանապարհի ողբերգական ավտովթարից
11:00, 09.11.2019 | mamul.am
9972 | 0

Ինչպես արդեն հայտնել էինք, նոյեմբերի 8-ին, ժամը 18:30-ին «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Պարզվել էր, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևոր Անդրանիկ Խ-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Արթուր Ս-ն (ծնված 1995թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Ռաֆիկ Ա-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Արթուր Ս-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարներն ուղևոր Ռոման Պ-ին (ծնված 1994թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինը հոսպիտալացվել է «Սուրբ Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, այնուհետև՝ տեղափոխվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Անդրանիկ Խ-ի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր