ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանը հիմա ձգտում է բացառապես պատերազմի». Կարեն Հովհաննիսյան
02:05, 10.11.2019 | mamul.am
8795 | 0

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի գրեթե բոլոր սահմանային զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կան, որոնք կարելի է ընթերցել միայն վերևից դիտարկում կատարելիս:
«Նահատակներն անմահ են», «Ադրբեջանի բանակ» , «Անբաժան հայրենիք», «Առաջ հայրենիք» (Ադրբեջանի քարտեզով), «Եթե ունեմ բանակ, ունեմ տուն» ...

Այս վերջին գրառումը բավականին ուշագրավ է: Այն մի բանաստեղծության վերնագիր է, որտեղ ասվում է, որ «...Ես իմ ձեռքով եմ քանդելու թշնամու բույնը... Ես պետք է իմ պատմությունը գրեմ արյամբ, ոչ թե` գրչով...» և նմանատիպ այլ արյունաբու տենչանքով խոսքեր...

Հատկապես նմանատիպ գրություններ հայտնվել են 2019թ-ի գարնանից սկսած: Ադրբեջան անունով պետությունը հիմա ձգտում է ոչ թե խաղաղության, այլ` բացառապես պատերազմի և նախապատրաստում է իր հասարակությանը հենց պատերազմի...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր