ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհից տուժած տղամարդու վիճակը ծանր է
20:40, 09.11.2019 | mamul.am
3318 | 0

Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհից տուժել է ազգությամբ ֆինն տղամարդ, որի վիճակը ծանր է․ այս մասին հայտնել է Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ԲԿ-ի տնօրենը։

Նա այժմ գտնվում է վերակենդանցման բաժանմունքում։ Բժշկի խոսքով՝ այրվել է տղամարդու մարմնի 15 և շնչուղիների 5 տոկոսը:

Հիշեցնենք, որ այսօր «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում: հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում։ Ժամեր անց, փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր