ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«ԱՄՆ-ը Սիրիայում զբաղված է նավթային հանքերի թալանով». Բաշար Ասադ
14:00, 11.11.2019 | mamul.am
4218 | 0

«ԱՄՆ-ը Սիրիայում զբաղված է նավթային հանքերի թալանով, սա ամերիկյան քաղաքականության ամենաաղմկալի օրինակներից մեկն է»,- RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Իհարկե, մենք վրդովված ենք, Սիրիայի ողջ ժողովուրդը վրդովված է: Սա իսկապես թալան է, բայց չեն գործում ո՛չ միջազգային կարգերը, ո՛չ էլ միջազգային իրավունքը: Այս երևույթը, անկեղծ ասած, նոր չէ, և դա վերաբերում է ոչ միայն պատերազմին»,- հավելել է Ասադը: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Վաշինգթոնն ամսական ավելի քան 30 միլիոն դոլար է ստանում Սիրիայում նավթի արդյունահանումից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր