ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«ՊՆ-ը կարող է միայն օժանդակել քրեական գործի օբյեկտիվ քննության իրականացմանը». Գաբրիել Բալայան
13:05, 11.11.2019 | mamul.am
3813 | 0

«Եթե քրեական գործ է հարուցված, պաշտպանության նախարարությունը կարող է միայն օժանդակել քրեական գործի օբյեկտիվ քննության իրականացմանը: Ցանկացած այլ միջամտություն օրենքով պատժելի գործողություն է». նոյեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատների՝ իրական մեղավորների բացահայտում կատարելու պահանջին ի պատասխան:

Ըստ փոխնախարարի՝ 2014թ. հետո, երբ օրենքի ուժով ստեղծվեց ՀՀ քննչական կոմիտեն, ՊՆ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումն այլևս գոյություն չունի: Այդտեղ ՊՆ իրավասությունը մնում է միայն հետաքննության և դատախազության հանձնարարությամբ օպերատիվ միջոցառումների իրականացումը: Վերջնական որոշելիքը դատարաններինն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր