Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո և՛ անփույթ եք, և՛ փնթի, ևʹ ալարկոտ. 3 օր առաջ, շաբաթ օրը, նույն 80-ամյա Մելքոնյանը դիմել է ինձ, որ էդ խուժանը կամ անչափահասները, ինչպես կուզեք, կրկին իրիկունները գոռգռում, հայհոյում, բարձր ձայնով բլադնոյ երաժշտություն են միացնում... անհանգստացնում են իրեն և բոլորին, ինձ էր խնդրում, որ դրանց սաստեմ... Հարևաններից մեկ ուրիշը՝ դերասան Արմեն Մարությանը, հարցի լուծումը տեսել է հավաքատեղի դարձած նստարաններն իր տան մոտից պոկի տանի ավելի հեռու տեղ զոդի-կպցնի, որ գոնե ձեր այդ տհաճությունից փոքր-ինչ հեռու մնա... Մյուս հարևաններն աշխատում են հնարավորիս հեռու մնալ դրանցից... |