Superjob կայքի տվյալներով՝ Android և iOS օպերացիոն համակարգերի մշակողները, UI/UX դիզայներները, QA մասնագետները և տվյալների վերլուծությամբ զբաղվող ՏՏ ոլորտի այս հաստիքները 2020 թվականին ամենաշատ պահանջարկ ունեցող մասնագիտությունները կլինեն։
Թեստավորողների և QA մասնագետների փորձի պահանջարկը նույնպես մեծ է։ Այստեղ պահանջարկ ունեն երիտասարդ մասնագետները, կան ընկերություններ, որոնք պատրաստ են իրենց հաշվին վերապատրաստել այդ մասնագետներին։ Յուրաքանչյուր թափուր տեղի համար կա միջինում 2,5 ռեզյումե:
Ընկերության փորձագետները կարծում են, որ տվյալների վերլուծաբանների պահանջարկը կշարունակի մեծանալ: Առավել մեծ պահանջարկ ունի ՏՏ ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների, վաճառքների և ծառայությունների ոլորտում վերլուծաբանների աշխատանքը: