Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի երեկվա ելույթը, կապված Մել Դալուզյանի տևական ժամանակ անվան շահարկման հետ, անհրաժեշտություն էր, և վարչապետը պետք է խոսեր այդ մասին: Կան խնդիրներ, որ հենց վարչապետը պետք է իր հատու խոսքն ասի` և ոչ միայն շահարկողներին: Ավելին, ինչպես և եղավ, վերցնի իր անձնական պաշտպանության տակ՝ մինչև պետությունը կստանձնի պաշտպանությունը քաղաքացիների հավասարության սկզբունքով: Եվ սա մեկ հարցի լուծում չէր: Այսպիսի ելույթների անհրաժեշտության կարոտ հարցեր էլի կան` մարդու, մարդկանց հետ կապված և վարչապետը պետք է ժամանակ առ ժամանակ հանդես գա նման ելույթներով՝ հնարավորություն տալով մեզ գնահատել դրանք»: |