Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.03, EUR 530.47, RUB 7.50, GBP 627.41
0 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Դրա փոխարեն թող զբաղվեն նրանով, թե ինչերեն է խոսում հեռուստատեսությունը». Վիգեն Ստեփանյան
13:05, 14.11.2019

«Ուսանողների կողքին եմ գաղափարապես: Չեմ պատրաստվում նստել սառը քարի վրա, բաց որպես հայ, Երևանի բնակիչ, չեմ կարողանում հասկանալ ԿԳՄՍ նախարարի այդ քայլերը, անընդունելի են: Ամենկարևորը, եթե մենք մեր լեզուն, մեր հիմնաքարը չհարգենք, հետո անշուշտ գալու է եկեղեցին և պատմությունը... չեն քննարկում նման բաները, դա անհրաժեշտ է և վերջ: Դրա փոխարեն թող զբաղվեն նրանով, թե ինչերեն է խոսում հեռուստատեսությունը, ոչ բոլոր ալիքները, իհարկե: Կան ալիքներ, որ միացնում ես ու ուզում ես հասկանալ՝ ինչերեն է, ոնց են աղավաղում մեր մայրենին: Դա շատ ավելի կարևոր հարց է, որն օրենքի հարթակի վրա պետք է լուծվի և, ուղղակի, արգելվի նման ձևով հեռարձակումը... դրա փոխարեն չգիտես ինչով են զբաղվում»,- կառավարության դիմաց պատասխանելով լրագրողների հարցերին և անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողների բողոքն, ասաց դերասան Վիգեն Ստեփանյանը:

Դիտարկմանը, թե վարչապետը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ հպարտանում է Արայիկ Հարությունյանով, Վ. Ստեփանյանն արձագանքեց. «Ես չեմ զարմանում, դա էլ իր պաշտոնն է թելադրում:

Եվ հետո, ես չեմ հավատում, որ Արայիկ Հարությունյանի գնալով ինչ-որ բան կփոխվի: Եթե գնա Արայիկ Հարությունյանը, ո՞վ կգա: Նրանից հետո լավերին հազար պիտակ կկպցնեն և կբերեն իրենց թեկնածուին»,- կարծիք հայտնեց դերասանը:

Ներկայիս խորհրդարանի մասին էլ ասաց. «Ի՞նչ է մեր խորհրդարանը. ինչ ուզում եք ասեք, ինչպես ուզում եք դիմադրեք, ընդդիմացեք, «իմ քայլը» կստանա այն, ինչ ուզում է»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր