Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.94, EUR 530.13, RUB 7.49, GBP 627.63
+4 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակի առաջատարը փոխվել է
20:25, 16.11.2019

Microsoft Corp ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը հոկտեմբերի 15-ին գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ առաջ անցնելով ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսից՝ համաձայն Bloomberg Billionaires Index-ի տվյալների, գրում է РБК-ն։ Ըստ gործակալության, Գեյթսին օգնել է Պենտագոնի կայացրած անսպասելի որոշումը, որի համաձայն հոկտեմբերի 25-ին Microsoft-ին հաջողվել է 10 մլրդ դոլարի պայմանագիր կնքել Պենտագոնի հետ։ Գործարքի այդ պահից Microsoft-ի բաժնետոմսերն ավելացել են 4%-ով, իսկ Գեյթսի կարողությունը կազմել է 110 մլրդ դոլար։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր