Գիտնականները հայտնաբերել են Երկրի վրա ամենաանկենդան վայրը, որտեղ կենսաբանական կյանքը լիովին բացակայում է բնական վատ պայմանների պատճառով: Այս տարածքը գտնվում է հյուսիսարևելյան Եթովպիայում՝ Դալոլ հրաբուխի հարևանությամբ, գրում է Live Science-ը՝ վկայակոչելով Nature Ecology & Evolution գիտական հանդեսում հրապարակված հոդվածին: «Մեր մոլորակի վրա առկա կյանքի բազմաթիվ ձևեր հարմարվել են գոյատևման ծայրահեղ ծանր պայմաններին: Կյանք կա ինչպես սուպերտաք, այնպես էլ գերթթու և գերաղի միջավայրում: Այնուամենայնիվ, մենք պարզեցինք, որ կյանքն անհետանում է, երբ այս երեք գործոնները միաժամանակ մեկ տեղում են լինում»,- հայտարարել է ուսումնասիրության հեղինակներից մեկը: |