ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+20 °C
«Իմ անձնական փորձը ցույց է տալիս, որ միայն ընտանիքի անդամները չեն, որ ունեն հայտարարագրելու բան». Լիլիթ Ալեքսանյան
11:45, 18.11.2019 | mamul.am
3209 | 0

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառավարության թեկնածու Լիլիթ Ալեքսանյանը ԱԺ նիստում առաջարկեց ընդլայնել պաշտոնյաների փոխկապակցված անձանց ցանկը՝ դրանում ներառելով նաև ընտանիքի անդամ չհանդիսացողներին:

«Իմ անձնական փորձը ցույց է տալիս, որ միայն ընտանիքի անդամները չեն, որ ունեն հայտարարագրելու բան: Ունենք պրակտիկա, երբ տարբեր միջոցներ գրանցվում են ընտանիքից դուրս մարդկանց անուններով: Շատ կարևոր է բացահայտել, թե ովքեր են այդ անձինք: Միևնույն ժամանակ դա չի կարող լինել հստակ կարգավորմամբ և չի կարող լինել բոլորին վերաբերող կարգ, բայց առանձին դեպքերում գուցե կարիք լինի, որ հայտարարագիր ներկայացնեն նաև անձինք, ովքեր չեն հանդիսանում ընտանիքի անդամներ», - ասաց Լ. Ալեքսանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր