Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը երեկ ձերբակալել է 37 մարդու, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ը։ Նախարարության տվյալներով՝ Ռուսթավելի պողոտայում 6 մարդ է տուժել, ներառյալ՝ երկու ոստիկան։ Նշվում է, որ ձերբակալությունները կապված են վարչական իրավախախտումների հետ (իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելը, խուլիգանական արարք կատարելը)։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին Թբիլիսիում բողոքի նոր ալիք բարձրացավ: Բողոքի պատճառ դարձավ Վրաստանի խորհրդարանի կողմից համամասնական ընտրակարգի մասին սահմանադրական օրինագծի տապալումը: |