Իրանի իշխանությունները պետք է ձեռնպահ մնան զենքի գործադրումից` երկրում ցույցերը ցրելու և ինտերնետի հասանելիությունը վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը:
Վերջին մի քանի օրերի ընթացքում Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել, որոնք ուղղված են բենզինի գների բարձրացման իշխանությունների կայացրած որոշման դեմ:
ՄԱԿ-ի գրասենյակի տվյալներով՝ նոյեմբերի 15-ից 18-ը ընկած ժամանակահատվածում երկրի 8 քաղաքներում տեղի ունեցած ցույցերի ընթացքում սպանվել է առնվազն հազար մարդ: Սակայն չկա որևէ պաշտոնական հաստատում, քանի որ Իրանում բացակայում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը, ինչպես նաև ինտերնետի բացակայությունը բարդացնում է իրավիճակի մոնիտորինգի անցկացումը: