ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սպասելիքներս նվազում են». Վովա Վարդանովը՝ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին
17:05, 21.11.2019 | mamul.am
4385 | 0

«Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը փորձում է օբյեկտիվ լինել, քաղաքականացում չի արվում, ինչը դրական քայլ է:

Այստեղ մի խնդիր ունենք. ո՛չ հանձնաժողովն է դրա պատասխանը տալու, ո՛չ էլ ՊՆ-ն է փորձում տալ: Մեր պրոբլեմը կառուցվածքային է, բանակը պիտի փոխվի հեղափոխականորեն: Եթե հեղափոխություն տեղի ունեցավ 1,5 տարի առաջ, դա պիտի անդրադառնար նաև բանակի վրա». նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վ. Վարդանովը:

Ըստ նրա՝ կտրուկ փոփոխություններն անհրաժեշտություն էին: Բանախոսը պնդեց, որ պետք է հրաժարվել խորհրդային ժամանակաշրջանի մեթոդներից, երբ համալրումն արվում էր ռազմական տեսակետից անգրագետ պահեստազորայիններով: Ոչ պակաս կարևոր է պաշտպանական համակարգի ուժեղացումը: «Նույնիսկ բյուջեն անբավարար է ուշադրություն դարձնում պաշտպանական համակարգին»,- նկատեց նա:

Վ. Վարդանովը նշեց, որ ինքն ակնկալում էր, որ հանձնաժողովի աշխատանքը կբացահայտի, որ ցարական-ռուսական համակարգն իրեն սպառել է, և որ ուրիշ պաշտպանական համակարգ է պետք:

«Հիմա իմ սպասելիքները գնալով նվազում են, որովհետև հանձնաժողովի անդամները ռազմական գործին խորը չեն տիրապետում, արդյունքում փորձագետներ են հրավիրում, որոնք ցարական համակարգում կրթություն ստացած մարդիկ են»,- եզրափակեց Վ. Վարդանովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր