Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջի վարող Նարինե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օրերս սկանդալի առիթ դարձած մեկնաբանությանը: Նա մասնավորապես գրել է. «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունը գործում է իր իսկ կողմից հրապարակած «Զզվելի ա» կարգախոսով: Երկար տարիներ աշխատելով լրատվության ոլորտում, շփվելով հազարավոր մարդկանց հետ, լինելով մասնագիտությամբ հոգեբան՝ շուրջ մեկ տարի է՝ Նոր Նորք վարչական շրջանի էջի հիմնադիր- պատասխանատուն եմ և աշխատել եմ անվճար: Արդեն պետք է լուծվեր հաստիքի հարցը և, ըստ պլանավորված սցենարի, ինձ խնդրեցին իրենցից որևէ մեկին ՍԱՐՔԵԼ ադմին. ու հանկարծ համացանցում հայտնվում է նյութ, որտեղ Նոր Նորքի պաշտոնական էջից հայտնվում է «Զզվելի ա» քոմենթը և դառնում համացանցի հիթ: Սա սադրանք է՝ միտված հաստիքի յուրացմանը: |