«ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում քննություն է տարվում: Դրա ավարտից հետո կձեռնարկվեն համապատասխան միջոցներ». MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք կորզում քաղաքացուց: |