ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանում «ոգևորվում» են Իրանի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններից». Կարեն Հովհաննիսյան
01:30, 23.11.2019 | mamul.am
4363 | 0

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Ադրբեջանում «ոգևորվում» են Իրանի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններից ...
Նոյեմբերի 23-ին «Համաադրբեջանական շարժում» նախաձեռնությունը Բաքվում անցկացնելու է կլոր սեղան քննարկում «Իրանի ապագան և թուրքերը» թեմայով: Հատկանշական է ծանուցման տեքստի բովանդակությունը. «Բանախոսները հանդես կգան զեկուցներով և ելույթներով՝ ներկայացնելով Հարավային Ադրբեջանում տիրող իրավիճակը, Իրանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և դրանց ազդեցությունը մեր հայրենակիցների վրա»:
Ուղղակի հիշեցման կարգով ասեմ, որ Ադրբեջանում հարավային Ադրբեջան են համարում Իրանի հյուսիսային հատվածը, իսկ այնտեղ բնակվողներին՝ իրենց հայրենակիցներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր