Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.02, EUR 529.79, RUB 7.53, GBP 628.02
+1 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+3 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ռեալ տնտեսական աճն իջնելու է 2-2,5%-ով»․ Միքայել Մելքումյան
00:15, 23.11.2019

«Տնտեսական հեղափոխություն նշանակում է իրերի վիճակի կտրուկ փոփոխություն։ Դուք ձեր կամ ձեր հարևանների ապրելակերպում կտրուկ փոփոխություն տեսնո՞ւմ եք։ Մենք հեռու ենք հավատալուց, որ դա միանգամից պետք է լիներ։ Եվ պատահական չէ, որ այս տարվա փետրվարին հնգամյա ծրագիրն էր ներկայացվում, մեր քաղաքական ուժն ասաց, որ այդ ծրագիրը չի սպասարկելու տնտեսական հեղափոխության իրականացմանը։ 2020-ի բյուջեն ապացուցում է, որ մենք իրավացի ենք։ Այն ցուցանիշները, որ դրված են հնգամյա ծրագրի հիմքում, շատ հեռու են հեղափոխությունից»,- Factor TV-ի եթերում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ օրինակ բերելով համախառն ներքին արդյունքի նկատմամբ տարին 1% ներդրումների աճը։

Խոսելով նոր բյուջեի նախագծից՝ պատգամավորն ասել է. «2019 թվականի հունվար-հունիսը ներառյալ պաշտոնական տվյալներով ներհոսած ներդրումների ծավալը և արտահոսած ներդրումների ծավալը 7,8 միլիարդ դրամ է կամ 15 միլիոն դոլար։ Հիմա սա հեղափոխակա՞ն է, թե՝ ոչ։ Իհարկե՝ ոչ։ Եթե հարկային համակարգում, համաձայնենք, ստվերը կրճատվել է և բյուջե են եկել հարկային մեծ եկամուտներ՝ հիմնականում առևտրի և ծառայությունների ոլորտից։ Հաջորդ տարի այդ եկամուտները չեն գալու, որովհետև այդ ստվերը անվերջանալի մի հոր չի, նա ինչ-որ մակարդակ ունի, կրճատվելու է, թեպետ, էլի կա, բայց կրճատվել է հիմնականը։ Այսինքն՝ հաջորդ տարի այդքան եկամուտներ չեն գալու։ Երկրորդ, տնտեսական աճ արհեստական կարող են գեներացնել գնաճի հաշվին։ Այսինքն՝ 4,93%-ը, որ ասում են, դրանից եթե հանենք գնաճի չափը, դրանից եթե հանենք ներկրվող մեքենաները, որոնք այլևս նախկին ծավալով չեն լինելու, դրանից էլ եթե հանենք որոշ ծառայություններ և առևտուր, կտեսնենք, որ ռեալ տնտեսական աճն իջնում է 2-2,5%»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ռեալ տնտեսական աճը 2020-ին հասնելու է 2,5 տոկոսի»․ Միքայել Մելքումյան
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր