Երեկ աղմուկ բարձրացավ Ռոբերտ Քոչարյանի աջակից, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի տարածած այն լուրի շուրջ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խաշի սեղանի համար ռեստորանում 290.000 դրամի հաշիվ է փակել։ Դրան հաջորդեց Արարատ Միրզոյանի պատասխանը և պարզվեց, որ իրականում դա եղել է վերջինի ծննդյան արարողությանը, նեղ շրջապատում և, որ, 800.000 դրամ աշխատավարձ ստացող ԱԺ նախագահը կարող էր իրեն նման ծախս թույլ տալ։ Ա. Միրզոյանը, չբացահայտելով ռեստորանի անունը, նշել էր, որ ճիշտ կլինի ռեստորանը ներողություն խնդրի նման տեղեկատվությունը հրապարակայնացնելու համար։ |