ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես են կողոպտում Դրեզդենի թանգարանի անգին գանձերը
18:55, 26.11.2019 | mamul.am
9889 | 0

Համացանցում հայտնվել է Դրեզդենի Գրյունես Գեվելբե թանգարանի կողոպուտի տեսագրությունը: Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը թանգարանից կողոպտել են շուրջ մեկ միլիարդ եվրո արժողությամբ մոտ 100 զարդ, մեծ մասամբ՝ 18-րդ դարից մեզ հասած: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի քանի մարդ մթի մեջ լապտերներով տեղաշարժվում դահլիճում և մեծ դժվարությամբ կոտրում ցուցափեղկի հարվածակայուն պաշտպանիչ ապակին:

Ներխուժելուց առաջ գողերը հրկիզել են ստորգետնյա էլեկտրավահանակը՝ անջատելով անվտանգության համակարգը: Դրանից հետո նրանք մուտք են գործել հոսանքազրկված թանգարան, որը նախկինում եղել է Վետտինների կայսերական գանձարանը:

Այստեղ պահվում էին Վերածննդից Կլասիցիզմ ընկած ժամանակահատվածի զարդեր: Հանցագործությունն արդեն անվանել են դարի կողոպուտ:

Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես են կողոպտում Դրեզդենի թանգարանի անգին գանձերը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր